Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը հաստատել է Արևմտյան հետախուզության տեղեկությունը, որ Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագներ»-ի հրամանատարների հետ

Պեսկովը հաստատել է Արևմտյան հետախուզության տեղեկությունը, որ Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագներ»-ի հրամանատարների հետ
Ռուսաստան
16:14, 10 июль 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում գրեթե երեք ժամ զրուցել է Եվգենի Պրիգոժինի և «Վագներ»-ի հրամանատարների հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Liberation պարբերականի հրապարակումը հունիսի 24-ի դեպքերից հետո Պուտինի և Պրիգոժինի հանդիպման մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Նախագահն ունեցել է նման հանդիպում: Նա դրան հրավիրել է 35 մարդու՝ ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, ներառյալ անձամբ Պրիգոժինին»:

«Այդ հանդիպումը կայացել է Կրեմլում հունիսի 29-ին: Այն տևել է գրեթե երեք ժամ»,- պարզաբանել է նա։ «Դրա (հանդիպման-ՏԱՍՍ) մանրամասները հայտնի չեն, բայց միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ նախագահը գնահատական է տվել հատուկ ռազմական գործողության ընթացքում ընկերության գործողություններին ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի դեպքերի վերաբերյալ»,- հավելել է Պեսկովը։  

Նրա խոսքով՝ «Պուտինը լսել է (Վագների) հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի և հետագա ռազմական կիրառման հետագա տարբերակներ»։ Միևնույն ժամանակ, «հրամանատարներն իրենք ներկայացրել են (հունիսի 24-ին) տեղի ունեցածի իրենց վարկածը, ընդգծել են, որ պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի համոզված կողմնակիցներն ու զինվորներն են, ինչպես նաև ասել են, որ պատրաստ են հետագայում ևս մարտնչել հանուն Հայրենիքի»։