Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան կրկին փորձել են գրոհել ԱԹՍ-ներով

Մոսկվան կրկին փորձել են գրոհել ԱԹՍ-ներով
Ռուսաստան
10:49, 09 август 2023
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի լույս 9-ի գիշերը անօդաչուները փորձել են գրոհել քաղաքը։
«Քաղաքի վրա երկու ռազմական անօդաչուների գրոհի փորձ է եղել։ Երկուսն էլ խփվել են ՀՕՊ-ի կողմից։ Մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու շրջանում»,- ասել է Սոբյանինը Telegram-ալիքում գիշերը մոտ ժամը երեքին: Նրա խոսքով՝ բեկորների ընկնելու հետևանքով տուժածների մասին հաղորդում չի ստացվել։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ Մոսկվայի մարզի տարածքում կանխել են «անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»։

«ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու ԱԹՍ։ Կանխված ահաբեկչության հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան»,- հայտնել են նախարարությունից։

Shot Telegram-ալիքը հստակեցրել է, որ դրոնը խփվել է 16 րոպե տարբերությամբ՝ միմյանցից 55 կիլոմետր հեռավորության վրա։