Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծովային դրոնները գրոհել են Նովոռոսիյսկի ռազմածովային բազան

Ծովային դրոնները գրոհել են Նովոռոսիյսկի ռազմածովային բազան
Միջազգային
12:10, 04 август 2023
Օգոստոսի լույս 4-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը երկու անօդաչու նավերով փորձել են գրոհել Նովոռոսիյսկի ռազմածովային բազան, հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։

«Հարձակումը հետ մղելու ընթացքում անօդաչու նավերը վիզուալ հայտնաբերվել և ոչնչացվել են ռուսական նավերի սպառազինության կրակով, որոնք իրականացնում են  ռազմածովային բազայի արտաքին ռեյդի պահպանություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հաստատել է վերջրյա անօդաչուերով գրոհի մասին տեղեկությունը։ Պաշտոնյաների տեղեկություններով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտարարել է, որ «Օլենգորսկի գորնյակ» և «Սուվորովեց» նավերի անձնակազմերը «ակնթարթորեն արձագանքել են հարձակմանը և օգնել խուսափել հետևանքներից»։