Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի ԶՈՒ մասնակցությամբ

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի ԶՈՒ մասնակցությամբ
Տարածաշրջան
19:45, 02 ноябрь 2021
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում «Արևելյան Ակդենիզ 2021» ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, 1lurer-ի փոխանցմամբ գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ելույթ ունենալով լրագրողների հետ ճեպազրույցում՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաներից մեկը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերը:

Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցում են 10 երկրների ռազմածովային նավատորմի 35 նավ և անձնակազմի 5 հազար մարդ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է հետևել թուրքական ռազմածովային նավատորմի, ինչպես նաև պարեկային օդանավերի, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի մարտական պատրաստությանը: