Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր
Միջազգային
10:48, 17 июль 2023
Ղրիմի կամուրջը հուլիսի լույս 17-ի գիշերը պայթեցրել են, ինչի հետևանքով, ինչպես տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, գանգուղեղային վնասվածք է ստացել մի անչափահաս: Ավելի ուշ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ տուժել է 14-ամյա աղջիկ, իսկ նրա ծնողները զոհվել են:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ուկրաինայի ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի պայթյունին,  հայտնել են «Ուկրաինսկա պրավդա»-ում և «РБК-Ուկրաինա»-ում Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները:
Աղբյուրների խոսքով՝ կամուրջը գրոհել են վերջրյա անօդաչու դրոններով։ «Դժվար էր հասնել կամրջին, բայց ի վերջո մեզ հաջողվեց դա անել»,- ասել է աղբյուրը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում տեղադրել է փոքր-ինչ փոփոխված տող ուկրաինական օրորոցային երգից։ Հուլիսի 16-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի ղեկավար Ալեքսանդր Սիրսկին նախազգուշացրել էր, որ ռուսների համար «օրորոցային» է պատրաստվում։

Բռնակցված Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը Ղրիմի կամրջի վրա հարձակման համար մեղադրել է ուկրաինական ուժերին։ «Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն կատարեց՝ գրոհեց Ղրիմի կամուրջը»,- գրել է Կոնստանտինովը Telegram-ում։