Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի արտգործնախարար

Մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի արտգործնախարար
Աշխարհ
15:41, 23 август 2021
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը: Այդ մասին երկուշաբթի  հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ղրիմյան պլատֆորմի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Անադոլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ղրիմի թաթարների իրավունքներին ցուցաբերվող աջակցությունը ցույց տալու համար:

«Մենք անընդհատ կրկնում ենք, որ մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը: Բայց դրա մասին խոսելը բավական չէ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ղրիմի, Ուկրաինայի սահմանների և տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը սատարող այլ բարեկամ և դաշնակից երկրների հետ միասին», – ընդգծել է Չավուշօղլուն: