Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը. Պեսկով

Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը. Պեսկով
Քաղաքականություն / Միջազգային
21:20, 10 март 2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը. տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:

«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը: Վստահ ենք, որ մեր թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը»,- ընդգծել է Պեսկովը:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին: