Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է ԱՄՆ Պետդեպը արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասում տիրող իրավիճակին

Ինչպես է ԱՄՆ Պետդեպը արձագանքել  Երուսաղեմի Հայկական թաղամասում տիրող իրավիճակին
ԱՄՆ
14:18, 04 январь 2024
Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Այսպես է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասում տիրող իրավիճակի մասին հարցին։
Միլլերին խնդրել էին մեկնաբանել Երուսաղեմի Հայկական թաղամասի ակտիվիստների մտահոգությունների վերաբերյալ հարցը առ այն, որ

Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հատվածում հակամարտությունը՝ քրիստոնյա հայերին «Կովերի Պարտեզի» տարածքից դուրս մղելու համար:

Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, այս հարցին կոնկրետ պատասխան չկա։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Միլլերը ճեպազրույցում: