Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում իրականացվել է ազոտային շնչահեղձության միջոցով առաջին մահապատիժը

ԱՄՆ-ում իրականացվել է ազոտային շնչահեղձության միջոցով առաջին մահապատիժը
ԱՄՆ
14:01, 26 январь 2024
ԱՄՆ Ալաբամա նահանգի Աթմոր քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության մեջ մաքուր ազոտի օգտագործմամբ բանտարկյալի առաջին մահապատիժը։ Այս մասին հայտնում է Alabama Local News տեղական պորտալը՝ հղում անելով նահանգի նահանգապետ Քեյ Այվիին։

Մահապատիժն իրականացվել է 58-ամյա Քենեթ Սմիթի նկատմամբ, որը 1988 թ․ դատապարտվել էր հոգևոր հովվի կնոջ պատվիրված սպանության համար։ Հանցակիցը մահապատժի է ենթարկվել 2010թ.։

Սմիթին ստիպել են դիմակով շնչել միայն ազոտը՝ առաջացնելով մահացու հիպոքսիա։ Մահապատժի ենթարկվածի մահը տեղի է ունեցել հունվարի 25-ին տեղական ժամանակով ժամը 20:32-ին:

Իր վերջին խոսքում բանտարկյալն ասել է. «Այս գիշեր Ալաբաման մարդկությանը ստիպեց հետքայլ անել»։