Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը Այովա նահանգում հաղթել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտրություններում

Թրամփը Այովա նահանգում հաղթել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտրություններում
ԱՄՆ
12:24, 16 январь 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրության առաջին փուլում ստացել է մասնակիցների մեծամասնության աջակցությունը։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով AP-ին։ Գործակալության վերլուծաբանները նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի են համարել առաջին ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

104 հազար ձայների հաշվարկման արդյունքներով՝ Թրամփը հավաքել է 50,9 տոկոս։ Նա առաջին տեղում է նահանգի 99 շրջաններից 98-ում։ Երկրորդ տեղում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որին աջակցել է նահանգի հանրապետականների 21,3%-ը։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին երրորդ տեղում է՝ ձայների 19,1%-ով։ Գործարար Վիվեկ Ռամասվամին, զբաղեցնելով չորրորդ տեղը, հայտարարել է իր քարոզարշավի ավարտի մասին։

The New York Times-ի գնահատմամբ՝ հաշվարկվել է ձայների 94%-ը։