Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դու նացիստ ես. ֆեյք զինվորիկ, Ուկրաինա վերադառնալիս հետդ զրահապատ տակդիր կվերցնես». Ամերիկացի տիեզերագնացը՝ ի պատասխան Ռոգոզինի ռասիստական թվիթի

«Դու նացիստ ես. ֆեյք զինվորիկ, Ուկրաինա վերադառնալիս հետդ զրահապատ տակդիր կվերցնես». Ամերիկացի տիեզերագնացը՝ ի պատասխան Ռոգոզինի ռասիստական թվիթի
ԱՄՆ
16:55, 26 февраль 2024
 Փետրվարի 25-ին «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինի X սոցիալական ցանցի օգտահաշվում հրապարակվել է գրառում, որում նա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին համեմատել է կապիկի հետ։

Երբ Ռոգոզինին քննադատել են բացահայտ ռասիստական հրապարակման համար, նա, ինչպես գրում են Baza-ն և Astra-ն, գրառում է կատարել Telegram-ի ալիքում, որում հայտարարել է, որ պաշտոնական օգտահաշիվներ ինքն ունի միայն այս մեսենջերում, ինչպես նաև «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում: Միևնույն ժամանակ, Ռոգոզինի օգտահաշիվը X-ում ստուգվել է 2015 թվականից, երբ ծառայությունը դեռ կոչվում էր Twitter։

Շուտով Telegram-յան գրառումը ջնջվել է, իսկ Ռոգոզինի «ՎԿոնտակտե» օգտահաշվում հայտնվել է գրառում, որում նա Պենտագոնի ղեկավարին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «և Ռուսաստանի մյուս թշնամիներին» անվանել է «կեղտոտ բանդերլոգ» կապիկներ»։

Փետրվարի 26-ի առավոտյան Ռոգոզինի առաջին ռասիստական գրառմանը X սոցիալական ցանցում ավելացվել է նորը՝ «Monkeys should be called monkeys» («Կապիկներին պետք է կապիկներ անվանել») տեքստով։

Ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելլին ռուսերեն պատասխանել է Ռոգոզինին: Նա գրել է. «Դիմոն, հաշվի առնելով, որ դու ըստ էության նացիստ ես, քո զզվելի ռասիզմն առանձնապես զարմանք չի հարուցում։ Դու ուղղակի խանդում ես իսկական գեներալին իր իսկական մարտական փորձով, որովհետև դու ֆեյք զինվոր ես ֆեյք մեդալներով։ Ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ Ուկրաինա՝ նորից զինվորիկ խաղալու։ Չմոռանաս քեզ հետ վերցնել զրահապատ տակդիրներ»։