Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի ծառայողական նոր ավտոմեքենա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի ծառայողական նոր ավտոմեքենա
---
15:36, 25 ноябрь 2021
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով թույլատրում է ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի մարդատար ավտոմեքենա։ Մեքենան ՀՀ ԱԺ նախագահի համար է․ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեն Սիմոնյանը։ 

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից․ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պահանջը տվյալ պահի դրությամբ հրատապ է: Ավտոմեքենան ձեռք բերելու համար տրամադրվելու է 90 մլն դրամ։

«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- նշված է հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը: Այս նախագիծն ընդգրկված է կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։