Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում վթարի է ենթարկվել Ջալալ Հարությունյանին սպասարկող մեքենան

Երևանում վթարի է ենթարկվել Ջալալ Հարությունյանին սպասարկող մեքենան
---
17:14, 24 апрель 2022
Երեկ` ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան,  բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: 
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել: