Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի հենասյունը, վնասել 3 մեքենա և կողաշրջվելով՝ բախվել ծառին

Երևանում «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի հենասյունը, վնասել 3 մեքենա և կողաշրջվելով՝ բախվել ծառին
Հասարակություն
10:57, 05 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:00-ի սահմանններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված բախվել ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված «Մերսեդես», «Վոլցֆագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, ապա՝ պարեկների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել կողաշրջված «Մերսեդես»-ը:

Ժամանել են նաև Շենգավիթի գազի վթարային ծառայության աշխատակիցները:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: