Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում հաջորդ տարի նախատեսում են հիմնանորոգել ու շահագործման հանձնել 33 մանկապարտեզ

Երևանում հաջորդ տարի նախատեսում են հիմնանորոգել ու շահագործման հանձնել 33 մանկապարտեզ
Տնտեսություն
21:52, 02 ноябрь 2023
Երևանի քաղաքապետարանն այս տարի 24 մանկապարտեզ է հիմնանորոգում և հանձնում շահագործման, հաջորդ տարի պլանավորում է 33-ը. այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Միայն այս տարի 24 մանկապարտեզներ ենք հիմնանորոգում և հանձնում շահագործման: Հաջորդ տարի պլանավորում ենք 33, 2025-ին պլանավորում ենք 35 մանկապարտեզ»,-ասաց Ավինյանը:

Խոսելով տրանսպորտից՝ քաղաքապետն ասաց նաև, որ դեռևս տրանսպորտային ցանցում կա ավտոբուսների պակաս, գտնվում են ամբողջական տոմսային համակարգի ներդրման գործընթացում: