Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կփորձարկվի մեկ ամսից․ Ավինյան

«Տրանսպորտային ռեֆորմի ընթացքը ավտոբուսների գնումներով չի ավարտվում, մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը։ Ամբողջ շարժակազմերում պետք է ունենանք միասնական տոմսային համակարգ»,- այսօր՝ ապրիլի 4-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս տարի փողոցներում արդեն իսկ առանձնացված գծեր կլինեն հանրային տրանսպորտի համար, ինչպես նաև միասնական կառավարման կենտրոն կստեղծվի։ Փոխքաղապետը նշեց նաև, որ պլանավորել են 250 չինական HIGER ավտոբուսները փոխարինել նոր էլեկտրոավտոբուսներով։

«Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կփորձարկվի մեկ ամսից, որից հետո բոլոր շարժակազմերում կտեղադրվեն սարքերը․«Հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի»,-ասաց Տիգրան Ավինյանը։  
 
Մանրամասն՝ տեսանյութում