Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր նոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան մանրադրամ մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը

Բոլոր նոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան մանրադրամ մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը
Հայաստան
13:11, 10 апрель 2022
Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը: