Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն 2023թ.-ին

Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրեց 2022թ. քաղաքային զարգացման ծրագրերը։ 

Քաղաքապետարանի աշխատակիցը մասնավորապես հիշատակեց, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման նպատակով Երևան համայնքի կողմից ձեռք է բերվել 252 շարժակազմ, որոնց մեծ մասը ավտոբուսներ են, այդ թվում՝ 15 տրոլեյբուս: «Բոլոր տրանսպորտային միջոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը։ 

Նրա խոսքով՝ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նպատակով 2022թ. օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման առաջին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները: «Ամբողջական նախագծի պատրաստ լինելու դեպքում շինարարությունը կտևի մոտ չորս տարի»,- ասաց Արմեն Հարությունյանը ։ 

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն անդրադարձավ նաև հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը՝ նշելով, որ 2023թ. կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր, և աշխատանքները կմեկնարկեն 2023թ.-ին։ 

Քաղաքապետի խոսքով էլ՝ ներկայումս տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման փորձարկման աշխատանքներն են իրականացվում և 2-3 ամսից մեկ ուղղություն կունենան փորձարկելու և եթե նորմալ լինի քիչ-քիչ փոփոխության կենթարկեն։

Մանրամասն՝ տեսանյութում