Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ընդհանուր կաթսայից ստացել ենք․ Ռուստամ Բադասյան

Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է: Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ընդհանուր կաթսայից ստացել ենք. 73 մլրդ դրամին մոտ գումար ստացել ենք, 140 մլրդ դրամին մոտ գումար ուղարկել ենք»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ արդյոք շահավե՞տ է շատ գումար ուղարկել, բայց քիչ ստանալ, ՊԵԿ նախագահը շեշտեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե: