Քաղաքացիակենտրոն
լրատվություն

17 մլրդ դրամի ներդրում և 668 աշխատատեղի ստեղծում․ Էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր է կնքել 4 ընկերության հետ

17 մլրդ դրամի ներդրում և 668 աշխատատեղի ստեղծում․ Էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր է կնքել  4 ընկերության հետ
Տնտեսություն
22:56, 12 январь 2024
Էկոնոմիկայի նախարարությունը 4 ընկերության հետ կնքել է պայմանագրեր, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 միլիարդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ). այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։
Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է Քերոբյանը։