Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է ՀԲ-ի կողմից առաջարկվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը

Քննարկվել է ՀԲ-ի կողմից առաջարկվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը
Տնտեսություն
15:11, 15 март 2024
Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
 
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը (TRIP), գործողությունների շրջանակն ու բաղադրիչները, ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթ գործողությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման հնարավոր ժամկետները:
 
Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։