Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավանում այս տարի իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ պայմանագրային արժեքով. մարզպետը Ստեփանավանի քաղաքապետի հետ հետևեց աշխատանքների ընթացքին

Ստեփանավանում այս տարի իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ պայմանագրային արժեքով. մարզպետը Ստեփանավանի քաղաքապետի հետ հետևեց աշխատանքների ընթացքին
Տնտեսություն
20:17, 26 октябрь 2021


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Ստեփանավանում էր՝ ծանոթանալու #սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին: Մարզպետին ուղեկցում էին Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Ստեփանավանում այս տարի իրականացվում է 2 ծրագիր:  Ամբողջությամբ հիմնանորոգվում է Ստեփանավանի Երիտասարդական փողոցը, վերակառուցվում են առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան 4 շենքերի տանքիներ: 

Այցի սկզբում մարզպետին ներկայացվեց պետական միջոցներով իրականացվող Մ3 մայրուղու (Ստեփանավանով անցնող ճանապարհահատված) Բաղրամյան գլխավոր փողոցի շինարարական աշխատանքների ընթացքը: 


Արամ Խաչատրյանը շրջայցով եղավ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող Երիտասարդական փողոցի շինհրապարակում: Այս փողոցում վերջին անգամ նորոգում կատարվել է շուրջ 40 տարի առաջ, անանցանելի ու քարքարոտ փողոցի եզրաքարերը պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ամբողջությամբ նորացվել են, մայթերը սալիկապատվում են, փողոցները խճալցվել են և առաջիկա օրերին կասֆալտապատվեն: 1կմ 100 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ փողոցն իր նորացված ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին: Ծրագրի պայմանագրային արժեքը 138 միլիոն դրամ է: Ճանապարհաշինական ծրագրի ավարտից հետո ամբողջովին բարեկարգված փողոցը տասնամյակներ կծառայի:


Այցի ընթացքում մարզպետ Խաչատրյանն ընդգծեց, որ հարկավոր է ուշադիր լինել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, շինարարական ծրագիրն իրագործել լիարժեք և շահագործման հանձնել առանց թերությունների: 


- Քայլ առ քայլ կշենացանենք ոչ միայն Ստեփանավանն, այլև ողջ մարզը: Պետություն-համայնք սերտ համագործակցությամբ՝ կենսական նշանակության տարբեր ծրագրեր են իրականացվում բոլոր համայնքներում, -նշեց Ա. Խաչատրյանը:


Ստեփանավանի Ե.Չարենցի 179, Մեղապարտ 8, Բաղրամյան 103, 172 շենքերի տանիքների վերակառուցման պայմանագրային արժեքը մոտ 60 միլիոն դրամ է: 


Այցի ավարտին մարզպետն այցելեց նաև Ստեփանավանում կառուցվող Ազատամարտիկների պուրակ: 
Վերջինս, թեև կառուցվում է բարարների միջոցներով, սակայն պուրակը ավարտուն տեսքի բերելու նպատակով որոշակի ներդրում կկատարվի նաև պետբյուջեի միջոցներից: