Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով. Սուրեն Պապիկյան

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով. Սուրեն Պապիկյան
Հայաստան
11:41, 24 октябрь 2021
Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ տարվող շինարարական աշխատանքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
 
 
«Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով: Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից-Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:
 
 
Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման»,-գրել է Պապիկյանը: