Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր․ Սուրեն Պապիկյան

Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր․ Սուրեն Պապիկյան
Քաղաքականություն
19:34, 23 октябрь 2021
ՀՀ փոխվարչապետ, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր: 

Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։

Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին կրկին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ստեփանավանից բացի նաև ՏԻՄ ընտրություններ լինելու են Կապանում, որտեղ ՔՊ կուսակցության թեկնածուն ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, և Իջևանում,որտեղի թեկնածուն Արթուր Ճաղարյանն է, ով Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։