Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ․ Մեսրոպ Մեսրոպյան

Հայաստան
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կամարիս համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում համայնքի 2-րդ փողոցում, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում և 8-րդ փողոցում:
Ծրագրի շրջանակում պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ կապիտալ հիմնանորոգվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված:
Աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 1-ին»: