Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթացիկ տարում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

Ընթացիկ տարում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա
Տնտեսություն
21:26, 27 январь 2022
Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ:

Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան 0․2 եվրո 1կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում։