Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ զանգելը կրկին վճարովի է․ որ օպերատորն ինչ գին է առաջարկում

Արցախ զանգելը կրկին վճարովի է․ որ օպերատորն ինչ գին է առաջարկում
Հասարակություն
15:25, 08 декабрь 2021
Չնայած պատերազմի ընթացքում և դրանից հետո տևական ժամանակ Հայաստանից Արցախ զանգերը և sms-ները դարձել էին անվճար։ Վերջին շրջանում, սակայն, Արցախի հետ կապվելը կրկին վճարովի է դարձել։ 

Այս թեմայի վերաբերյալ Civic.am-ը հարցում ուղարկեց հայաստանյան բջջային օպերատորներին իմանալու՝ ի՞նչ սակագներով են քաղաքացիները զանգեր և հաղորդագրություններ ուղարկում Արցախ։ 

Մեր հարցմանն ի պատասխան «Յուքոմ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ օգոստոսի 2-ից բաժանորդները զանգում և SMS-հաղորդագրություններ են ուղարկում Արցախ իրենց սակագնային պլանով սահմանված սակագների համաձայն։ Մասնավորապես՝ ներառված բազմաթիվ րոպեներն ու SMS-ներն սպառելուց հետո Level Up կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև  uՊարզ սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են Արցախ զանգել 15 դրամ/րոպե, իսկ կարճ հաղորդագրություններն ուղարկել 15 դրամ/SMS սակագներով։ Իսկ, օրինակ, Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները ներառված րոպեներն սպառելուց հետո կարող են զանգել Արցախ 12 դրամ/րոպե սակագնով։
Տվյալ սակագները հավասարազոր են Ucom-ի ցանցից դեպի տեղական այլ ցանցեր զանգելու սակագնին և համապատասխանեցված են բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանին:

Իսկ Վիվա-ՄՏՍ-ի սակագինը  հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների:
Օրինակ՝ Viva սակագնային պլանների դեպքում (ամսական 2500-ից մինչեւ 15000 դրամ ամսավճարով), դեպի Արցախ զանգերը ներառված են 50-800 րոպե փաթեթներում, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո կիրառվում է 11 դրամ/րոպե սակագին, իսկ X. Y ու Z սակագնային ակտիվ պլանների շարքում (ամսական '1800 դրամ ակտիվացման գնից մինչեւ 5000 դրամ ամսավճար), դեպի Արցախ զանգերն ներառված են 200-3000 րոպե փաթեթներում, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո կիրատվում է 15 դրամ/րոպե սակագին:

Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ (Beeline)-ը մեր հարցմանը չի պատասխանել։ 

Աննա Դեինյան