Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Արցախ է տեղափոխվել Ռուսաստանից եկած հերթական հումանիտար օգնությունը

Այսօր Արցախ է տեղափոխվել Ռուսաստանից եկած հերթական հումանիտար օգնությունը
Հասարակություն
18:33, 24 февраль 2021
Այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հերթական հումանիտար օգնությունը, հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար  պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է  Արցախի Հանրապետություն` վերակառուցման շինաշխատանքներ իրականացնելու համար։