Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները՝ մարտի 29-ին

Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները՝ մարտի 29-ին
Տնտեսություն
19:56, 29 март 2022
Կենտրոնական բանկից հայտնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է 490.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.60 դրամ (աճել է 2.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.08 դրամ (նվազել է 3.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.77 դրամ (աճել է 0.54 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ: