Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է հուլիսի 27-ից ցորենով բեռնված առաջին նավը դուրս բերել Չեռնոմորսկի նավահանգստից

Նախատեսվում է հուլիսի 27-ից ցորենով բեռնված առաջին նավը դուրս բերել Չեռնոմորսկի նավահանգստից
Տնտեսություն
14:37, 26 июль 2022
Ստամբուլում ստորագրված համաձայնագրի հիման վրա Ուկրաինան պատրաստվում է առաջիկա օրերին սկսել նավահանգիստներում կուտակված ցորենի արտահանումը։

Ֆեյսբուքի ուղիղ եթերով, երկուշաբթի հեռարձակված ճեպազրույցում, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովն ասել է, որ համակարգող խորհրդի տեխնիկական փաստաթղթերը Ստամբուլում մշակվելու են երկու օրվա ընթացքում և ակնկալվում է գործընթացը սկսել հուլիսի 27-ից։ Ցորենով բեռնված առաջին նավը դուրս է գալու Չեռնոմորսկից։

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և ուկրաինական նավահանգիստների օկուպացիան պարենային գլոբալ խնդիր է առաջացրել. պաշարված նավահանգիստներում մոտավորապես 20 միլիոն տոննա ցորեն կա ամբարված, որի արտահանումը դադարեցված է պատերազմի պատճառով։

Ուկրաինական ցորենը գլխավորապես արտահանվում է ծովային ճանապարհով։ Հիմնական ենթակառուցվածքները ստեղծված են նավահանգիստներում։ Ստամբուլում հուլիսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ անջատ համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական ցորենի արտահանման պայմաններ ստեղծելու վերաբերյալ։

Աղբյուր՝ azatutyun.am