Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաչե Տերտերյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասներին

Վաչե Տերտերյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասներին
Տնտեսություն
21:49, 28 сентябрь 2022


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Պաուլո Սպանտիգատիի գլխավորությամբ:
 
Հանդիպման նպատակն էր՝ նախարարության գործընկերների հետ քննարկել և համաձայնեցնել մի շարք ծրագրերի վերջնական շրջանակը, վարկային փաստաթղթերը, նախագծերը:
 
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
 
Պաուլո Սպանտիգատին և Կիյոշո Նակամիցուն խոսել են Երևան քաղաքում նախատեսված մի քանի ծրագրերի, մասնավորապես, Իսակովի-Արշակունյաց տրանսպորտային հանգույցի մանրամասների մասին: Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է նաև նոր կառուցվող և նախագծվող դպրոցների շինարարությամբ:
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է պետության համար կարևորություն ունեցող այլ հարցեր ևս՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը, քանի որ նշված մի շարք ոլորտներում ունի որոշիչ դեր, հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը կյանքի կոչելու համար: