Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները
Տնտեսություն
19:56, 15 ноябрь 2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են գերստեսչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի եւ կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: