Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրի համայնքի ղեկավարը հադիպում է ունեցել ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ

Գյումրի համայնքի ղեկավարը հադիպում է ունեցել ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ
Հայաստան
19:50, 21 июнь 2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր հադիպում է ունեցեղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման, KFW բանկի միջոցներով Շիրակացի և հարակից փողոցների, Գյումրի քաղաքի տարածքով անցնող միջպետական ճանապարհների վերանորոգման/հիմնանորոգմանն առնչվող հարցերը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի միջոցներով Երևանյան խճուղին Մսի կոմբինատ թաղամասին կապող կամուրջի կառուցման, դրա համար անհրաժեշտ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր: