Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր ծրագիր Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման համար

Նոր ծրագիր Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման համար
Հայաստան
11:32, 12 ноябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» միջոցառման ընթացքում անցկացվել է «Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում» պանելային քննարկում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Քննարկման ընթացքում կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը պատմել է նախարարության  նոր ծրագրի մասին, որը խթանելու է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման համար փաստահենք և փորձարարական քաղաքականությունների մշակումը։
 
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։