Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշ․ Բադասյան

Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշ․ Բադասյան
Տնտեսություն
16:30, 07 сентябрь 2023
Հայաստան մեքենա բերելու ու վարելու համար պետք է այն մաքսազերծել։ Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Վրաստանից առանց մաքսազերծման մեքենաներ Հայաստան բերելու ու վրացական պետհամարանիշներով դրանք վարելու դեպքերից։ 

Բադասյանն ընդգծեց, որ Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենա վարելը պետք է թույլատրվի միայն այն դեպքերում, երբ անձն իր մեքենայով Վրաստանից գալիս է Հայաստան որոշակի ժամանակով՝ օրինակ տուրիստական կամ գործնական նպատակներով։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս հարցում օրենսդրական փոփոխություններ անել չեն շտապում՝ նախ կլսեն քաղաքացիների դիտարկումները․ «Երբ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի՝ դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ այդ ինստիտուտը դրա համար չի, մարդիկ էլ ասում են՝ բա ո՞նց ենք 3 տարի դրանից օգտվել, հիմա ՊԵԿ-ը ասում է՝ էլ չես կարող: Դրա համար, մենք կլսենք մեր քաղաքացիներին եւ այնպիսի կարգավորումներ կընտրենք, որ միանգամից այս հարաբերությունները չխզվեն: Ես համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այստեղ մեղավորություն ունի, որովհետեւ պետք է այդ ամենին արագ արձագանքեր: Ես հիմա այդ մարդկանց հորդորում եմ՝ այդ ցայտնոտ վիճակից դուրս գան, որովհետեւ մենք ինչ որոշում էլ կայացնենք, անպայման լսելու ենք, ողջամիտ ժամկետներ ենք քննարկելու, որ իրենք ժամանակ ունենան հարմարվելու նոր վիճակին»։