Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռաշիդ Բեգլարյանին Բաքվում կալանավորել են. նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք 5 հոդվածներով

Ռաշիդ Բեգլարյանին Բաքվում կալանավորել են. նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք 5 հոդվածներով
Իրավունք
11:47, 20 ноябрь 2023
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ կալանավորվել է Ռաշիդ Բեգլարյանը, որն իբր նույնպես մասնակցել է «Խոջալուի ցեղասպանությանը»։

Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112, 113, 115.2, 279.1 և 318.1 հոդվածներով։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռաշիդ Բեգլարյանը ցուցմունք տալու ժամանակ իբր մանրամասն խոսել է և «ցույց տվել այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել քաղաքացիական բնակչության նկատմամբ»։ 

Ներկայումս հետաքննությունը շարունակվում է։