Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սիլաչիում» պարսկական խանութի հրդեհի հետևանքով սեփականատերը գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների այրվածքներ է ստացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Սիլաչիում» պարսկական խանութի հրդեհի հետևանքով սեփականատերը գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների  այրվածքներ է ստացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
16:53, 20 декабрь 2023
ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի․-ն։ 

Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։

Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև
դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։   

Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։