Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով
Իրավունք
11:59, 25 январь 2024
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։  Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։  

Հիշեցնենք՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։