Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, ապա Մոսկվան կպաշտպանի նրա իրավունքները. Պեսկով

Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, ապա Մոսկվան կպաշտպանի նրա իրավունքները. Պեսկով
Իրավունք
15:18, 27 сентябрь 2023
Կրեմլը չի տիրապետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկատվությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը պարզաբանել է, որ տեղյակ չէ Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիության առկայությանը։ Սակայն եթե նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա Մոսկվան կպաշտպանի նրա իրավունքները, հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լաչինի անցակետում Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը։