Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը

Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը
Հասարակություն
16:18, 22 декабрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը:

Նոյեմբերին ձեռնարկատերը, որի կարողությունը Forbes-ը 2021 թվականին գնահատել է 1 միլիարդ դոլար, գլխավորել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։

Վլադիմիր Պուտինը բավարարել է «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։ Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր՝ դեկտեմբերի 22-ին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

«Բավարարել հետևյալ անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումները. Վարդանյան Ռուբեն Կառլենի՝ ծնված 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում»,- ասված է հրամանագրում։