Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներ
Իրավունք
20:42, 02 февраль 2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

«Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ: