Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու դեպքով չորս կալանավորված կա. ՔԿ-ն հերքել է Իոաննիսյանին

«Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու դեպքով չորս կալանավորված կա. ՔԿ-ն հերքել է Իոաննիսյանին
Իրավունք
13:53, 08 февраль 2024
Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։

Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ ««Սևան» ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»։