Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հարցմամբ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը մեղադրվում է սպանության համար․ ՀՀ ՆԳՆ-ն մանրամասնում է

Հայաստանի հարցմամբ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը մեղադրվում է սպանության համար․ ՀՀ ՆԳՆ-ն մանրամասնում է
Իրավունք
14:41, 21 февраль 2024
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում:

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին: Այս մասին գրել էր eadaily.com կայքը՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ, քանի որ նա Հայաստանի կողմից հետախուզման մեջ է:

Ձերբակալման մասին հայտնել է հենց ինքը Զեյնալլին՝ «Ինստագրամ»-ի էջում հրապարակելով տեսանյութ։