Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քյամիլ Զեյնալիի գործը, ամենայն հավանականությամբ, դատարան կուղարկվի»․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հայի գլխատած ադրբեջանցու մասին

«Քյամիլ Զեյնալիի գործը, ամենայն հավանականությամբ, դատարան կուղարկվի»․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հայի գլխատած ադրբեջանցու մասին
Տարածաշրջան
11:46, 21 февраль 2024
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին իսկապես ձերբակալվել է Հայաստանի խնդրանքով, հետախուզումը հայտարարվել էր դեռևս 2023 թվականի մայիսին՝ ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում։

Միաժամանակ նա նշել է, որ ձերբակալվածի «ակնթարթային արտահանձնում» Հայաստան չի լինի։

«Քյամիլ լավ է, դիմանում է։ Նրա համար փաստաբան վարձեցինք։ Նա անում է հնարավորը մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը երեքին ես անձամբ հեռախոսով խոսեցի Քյամիլի հետ և հայտնեցի, որ դեսպանությունն արդեն զբաղվում է իր հարցով։

Այսօր առավոտյան ժամը 10-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը դատարան տանե՞լ, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է նա։

Փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին:
Նա սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

Հիշեցնենք՝ 2020 թվականին Արցախում ձերբակալվածը հայ տարեց տղամարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։

Իրավաբան.net