Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին, որը Հադրութի 2 հայ բնակչի էր գլխատել, ազատ արձակվեց

Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին, որը Հադրութի 2 հայ բնակչի էր գլխատել, ազատ արձակվեց
Տարածաշրջան
16:12, 21 февраль 2024
Հայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, ով անցած գիշեր ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ազատ է արձակվել, այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ադրբեջանցին այսօր կվերադառնա Բաքու։

ՌԴ -ի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել ադրբեջանցու ազատ արձակման մասին տեղեկությունը:
Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված։ «Ազատության» տվյալներով՝ ադրբեջանցի տղամարդը մեղադրվում է 2020-ի պատերազմի ժամանակ Հադրութի երկու բնակիչների սպանությունների համար։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի