Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի Գերագույն դատարանը ազատ է արձակել Հայաստանի առնվազն 4 քաղաքացու. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանի Գերագույն դատարանը ազատ է արձակել Հայաստանի առնվազն 4 քաղաքացու. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Հայաստան
18:38, 08 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմացրել է Հայաստանի չորս քաղաքացիների նկատմամբ պատիժը, որոնք ձերբակալվել էին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։

Նրանց պատժաչափը կրճատվել է 1 տարի 8 ամիս 25 օրով։ Այս ժամկետի ավարտի կապակցությամբ նրանք ազատ են արձակվել։ Ազատ արձակվածների անունները դեռ չեն հրապարակվում։ Այս տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են Գերագույն դատարանից։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այդ անձինք առաջիկայում կհանձնվեն Հայաստանի իշխանություններին։

Գերագույն դատարանի կայքը հրապարակել է Հայաստանի 26 քաղաքացիների ցուցակը, որոնց վճռաբեկ բողոքները ներկայացվել են սեպտեմբերի 7-ին։

Ըստ ամենայնի, ազատ արձակված ՀՀ քաղաքացիների թիվը կգերազանցի չորսը։

Հավելենք, որ Civic.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ-ից ասացին, որ գերիների վերադարձի մասին տեղեկություններ չունեն և չեն կարող տրամադրել։