Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինից առևանգված արցախցին «տեղափոխվում է Բաքու»․ Ադրբեջանը նրան մեղադրում է «մի շարք հանցանքների» մեջ

Լաչինից առևանգված արցախցին «տեղափոխվում է Բաքու»․ Ադրբեջանը նրան մեղադրում է «մի շարք հանցանքների» մեջ
Հասարակություն
17:59, 29 июль 2023
Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Արցախի քաղաքացին ձերբակալվել է։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, փոխանցում է, որ ձերբակալված անձը «ցեղասպանության գործով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում»։

Ըստ հաղորդագրության Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում՝ այդ թվում «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։  

Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Խաչատուրյանը կտեղափոխվի Բաքու։