Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախյան պատերազմի հաշմանդամ ադրբեջանցին ինքնահրկիզվել է

Արցախյան պատերազմի հաշմանդամ ադրբեջանցին ինքնահրկիզվել է
Հասարակություն
15:51, 05 сентябрь 2022
Արցախյան առաջին պատերազմի ադրբեջանցի վետերան Նազիր Հասանովը ինքնահրկիզման ակտ կատարելուց հետո մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

1965 թվականին ծնված Հասանովը պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ էր։ Դեպքը տեղի է ունեցել Ուջարում։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդը ինքնահրկիզման ցուցադրական ակտ է կատարել այն բանից հետո, երբ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը նրան զրկել էր պատերազմի հաշմանդամի կարգավիճակից։