Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալկոհոլի ազդեցության տակ ընկերներով միմյանց քաշքշել են, որդին սպանել է հորը

Ալկոհոլի ազդեցության տակ ընկերներով միմյանց քաշքշել են, որդին սպանել է հորը
Իրավունք
10:55, 23 февраль 2024
Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա:
 
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:

Ըստ ակզբնաղբյուրի՝ պարզվել է, որ մահացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մահացել:
Ոստիկաններն ու պարեկները հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի: Հետապնդելով նրան՝ մահացածի հայտնաբերման վայրից բավականին հեռավորության վրա կարողանում են նրան բռնել:

Պարզվում է, որ նա մահացածի որդին է, ով տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկյացնում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: