Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ամուսինը էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը. shamshyan.com

Երևանում ամուսինը էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը. shamshyan.com
Հասարակություն
10:43, 06 сентябрь 2021
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Ե. Յ-ն էր։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ կինը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Ե. Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն է բերման ենթարկվել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Ք.-ն: Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։ Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։